Բարերար լինել ապրելակերպ է…

 

 

<Կրթական համակարգի վրա ներազդող շատ գործոններ կան, դրանցից մեկն էլ կրթական միջավայրն է, որի բարվոք վիճակը ապահովում է սովորողների «ներքին» և «արտաքին» գիտելիքները: Դրանք կարևոր են դպրոցի գիտակրթական տեսադաշտն ու շրջանակները լայնացնելու համար: Այս գիտակցությունից ելնելով էլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության անդամներն ու համակիրները միաձուլվեցին՝ Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի Բեր Ձորի N-1 Վահան Թեքեյանի անվան անբարեկարգ դպրոցի վերանորոգման հովանավորության գաղափարի շուրջ: Անհրապույր, քարուքանդ դասարանների վերանորոգումը ստանձնեցին մեծ բարերարները, որի արդյունքն արդեն իսկ նկատելի է, և որ ամենակարևորն է բարերները շարունակում են իրենց հայրնանվեր գործը: Առաջին դասարանը՝ հայոց լեզվի և գրականության դասրանն էր, որը վերանորոգվեց Մոնթրեալի Թեքեյան Մշակութային Միության Սարօ Արմեն Մանուկյան հիմնադրամի օժանդակությամբ, և դասարանի բացումը տեղի ունեցավ ս/թ հոկտեմբերի 6-ին: Երկրորդը՝ռազմագիտության դասարանն էր, որը հիմնանորոգվեց Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի նվիրատվությամբ, որի բացումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 4-ին:
Տարեմուտին դպրոցին ևս մեկ ուրախանալու առիթ ընձեռված. նոյեմբերի 30-ին դպրոցում բացվեց երրորդ՝ Հրանտ Դինքի անունը կրող պատմության դասարանը: Այն վերանորոգվել է Մոնթրէալի Թեքեյան Մշակութային Միության անդամներ Ավետիս և Արշալույս Ճիհանյանների հովանավորությամբ:
Դպրոցի երկրորդ հարկում գտնվող վերանորոգված դասարանի մուտքի մոտ փակցվեց ցուցանակ՝ հայրենանվեր բարերարների անունների հիշատակմամբ:
Դասարանի բացումը ուրախացրել էր և՛ վարչական շրջանի կրթության վարչության ներկայացուցիչներին, և՛ ուսուցիչներին ու բոլոր ներկաներին, սակայն ամենից ոգևորվածը հենց աշակերտներն էին:
XI դասարանում սովորող աշակերտները նորոգված դասարան մտան թղթե ճերմակ աղավնիներն ձեռքներին, որն էլ խորհրդանշում էր խաղաղ ու անկախ գործունեություն: Գեղեցիկ ցերեկույթի շրջանակում, որը կազմակերպվել էր պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի ջանքերով, դպրոցականներն իրենց երախտիքի խոսքը հղեցին բարերարներին, և վստահեցրին, որ նրանց համար մեծ պատիվ է ուսանել հենց Հրանտ Դինքի անունը կրող դասարանում. չէ որ մեծ հայն ինքը մի աղավնի էր, որը պայքարեց իր իրավունքների ու ազատությունների համար և արժանացավ փառքի: Աշակերտները միաձայն նշեցին, որ այսուհետ ավելի մեծ խանդավառությամբ ու սպասմամբ կգան դպրոց ու էլ ավելի լավ կուսանեն, քանզի հարամարվետ ու նորոգված պայմանները լավագույն դրդապատճառն են որակյալ կրթական համակարգի: Վերջում աշակերտները խոստացան իրենց հայրենասիրությամբ, ուսմամբ ու բարձր առաջադիմությամբ ապացուցել, որ իրենք արժանի են սովորելու բարեկարգ ու նորոգված դասարաններում: Նրանք են մեր ազգի ապագան ու հոււյսը, իրենց ուսերին է դրված մեր պետության անվտանագությունն ու անսասանությունը: Դպրոցի ուսուցչական անձնակազմը ևս շնորհակալություն հայտնեց բարերարներին նման հայրենանվեր ձեռնարկի համար և նկատեց, որ դպրոցում կրթական միջավայրի բարելավանն ուղղված մեր հայրենակիցների հոգատարությունն անչափելի ու անգհնատահելի է յուրաքանչյուր հայի համար:
Բարեր լինելը ոչ թե կոչում է, այլ՝ կենսակերպ. այս գողափարով էլ տոգորված դպրոցի վերանորոգման գործն իրենց վրա վերցրած բարերարները խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի իրենց այս գործը շարունակական լինի, իսկ ներկաներին հորդորեցին չկորցնել հույսն ու հավատալ, որ մի օր նրանք կբացեն լիովին վերանորոգված դպրոցի դուռը:

Գայանե Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*